Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:50 08-05-2023

Եթե այսպես ապավինենք թշնամու ողորմածությանը, արդեն մեր փոխարեն ոչ միայն կորոշեն ինչ հուշարձան ունենալ, այլև՝ մեր փոխարեն կլինեն

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսը կոչված է եղել պատժել նրանց, ովքեր խախտել են բարոյական և հասարակական նորմերը։

Երբ հայ ժողովրդի համար չգործեց իրավական ոչ մի մեխանիզմ պատժելու հանցագործներին՝ 1915թ․-ի ոճրագործության կազմակերպիչներին, Հայոց ցեղասպանությանը նպաստած դավաճաններին, հայորդինները ստիպված դիմեցին գործողության, որը կրեց վրեժի աստվածուհու անունը՝ «Նեմեսիս»։

Այդ գործողության արդյունքում ազգային արժանապատվության ասպետների բազկի ուժը ճաշակեցին ոչ միայն երիտթուրքերը՝ հայոց եղեռնի կազմակերպիչները, այլև՝ մի շարք դավաճաններ, որոշներն էլ ազգությամբ հայեր էին, ինչպիսիք են․

Հարություն Մկրտչյան՝ Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար,
Վահե Եսայան՝ թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915 թվականին,

Արշավիր Յասյան՝ դավաճանել է հայերին, ինչի արդյունքում Թալեաթի մահափորձը կասեցվել է, իսկ «Հնչակյան» կուսակցության 21 անդամներ ենթարկվել են մահապատժի,

Հմայակ Արամեանց ՝ իր տրամադրած տեղեկությունների արդյունքում՝ կախաղան են բարձրացվել «Հնչակյան» կուսակցության անդամներ, որոնք նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձը և այլք։
Հայոց ցեղասպնությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ։

Այսօր, թուրք պաշտոնյան, որը աշխարհում ահաբեկչական խմբավորում ճանաչված «գորշ գայլերի» նշանն է ցուցադրել, համարձակվում է պահանջներ ներկայացնել մեր երկրում մեր հիշողության արտացոլանքը համարվող հուշարձանի վերաբերյալ, որովհետև սրան նախորդել էին հուշակոթողի առնչությամբ հայ պաշտոնյաների տարբեր ձևաչափերով մեղայական տեքստերը՝ փոխանակ արժանի պատասխան տալուն աշխարհի կողմից ճանաչված ոճրագործության ժառանգներին։

Այս պահանջը իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է, երբ նրանց նպատակների ու քայլերի մեջ թշնամու ողորմածությանն ապավինելու քաղաքականություն է դրսևորվում։

Թուրքերին պետք էր հիշեցնել, որ Եղեռնի հուշահամալիրը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց, որովհետև հայ ժողովուրդը չի մոռացել իր հետ կատարվածը անգամ որևէ արձան չլինելու պարագայում։ Ու սա էլ չի մոռանալու։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը այլ աշխարհաքաղաքական օրակարգ ունի, որը հաշվարկված և վաղուց պլանավորված քայլերով իրականություն է դարձնում։ Ու եթե այսպես շարունակենք ապավինել թշնամու ողորմածությանը, արդեն մեր փոխարեն ոչ միայն կորոշեն ինչ հուշարձան ունենալ, այլև՝ մեր փոխարեն կլինեն ․․․ այդ մասին վկայող կայքը վկա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր