Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 19-10-2025

Իշխանությունների անգործության հետևանքով Էջմիածինը համարվում է ամենակրիմինալ համայնքը, պետք է փոխենք դա. Հռիփսիմե Մկրտչյան

Էջմիածնում կայացած «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպման ընթացքում կուսակցության անդամ Հռիփսիմե Մկրտչյանն անդրադարձել է համայնքում առկա մի շարք խնդիրների՝ ընդգծելով դրանց լուծման հրատապությունը։

«Այն ենթակառուցվածք ունենա։ Ամոթ է արձանագրել, որ ունենք թափառող շների, լուսավորության, կանաչապատման գոտիների, զբոսայգիների խնդիր։ Չշարունակեմ թվարկել խնդիրների քանակը, ինքներդ տեսնում եք՝ ինչ է կատարվում մեր շուրջը»,– ասաց նա։

Բանախոսի խոսքով՝ Էջմիածնում կուտակված խնդիրները նաև իշխանությունների անգործության հետևանք են․
«Օրվա իշխանությունների գործունեության և որոշակի դեպքերում նաև անգործության շնորհիվ մեր Էջմիածին համայնքը համարվում է հանրապետությունում ամենակրիմինալ համայնքը։ Պետք է վերջ տալ այդ իրավիճակին»։

Նա ընդգծեց, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը պահանջում է փոփոխություններ թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակներում․ «Մենք պահանջում ենք փոփոխություններ տեղական, համապետական մասշտաբով, և թող ընտրողը որոշի, թե ինչ ճանապարհով է զարգացնելու մեր համայնքը, մեր երկիրը։ «Մայր Հայաստան» կուսակցությունը համար 4 է։ Քվեարկեք, միացեք, որպեսզի միասին կարողանանք փոփոխություններ իրականացնել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է