Արտաքին 1 տարի առաջ - 14:14 18-10-2025

ԵՄ-ի հետ գործընկերության նոր ծրագիրը կստորագրվի առավելագույնը առաջիկա երեք ամիսների ընթացքում․ Միրզոյան

«Մենք ունենք օրենք, որը պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը նման քաղաքականություն վարել և ձգտել անդամակցել Եվրոպական միությանը։ Ե՞րբ մենք կդիմենք դիմումով, ես չեմ կարող հստակ ասել. գուցե հաջորդ ամիս, գուցե հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Բայց, ինչպես արդեն ասացի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»։

«Իսկ մինչ այդ, պաշտոնական դիմումի ներկայացմանը և Եվրոպական միության պատասխանին չսպասելով, մենք արդեն սկսել ենք աշխատանքը Եվրոպական միության հետ՝ զգալիորեն խորացնելով երկկողմ հարաբերությունները»։

Մենք ունենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Եվ մենք արդեն սկսել ենք մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման գործընթացը։ Ինձ թվում է, այս գործընթացը բավականին հաջող է ընթանում։ Մենք նաև բանակցություններ ենք վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել ենք գործընկերության նոր ծրագրի վրա իրականացվող աշխատանքները։

Այն կստորագրվի ամենաուշը հաջորդ երեք ամիսների ընթացքում։ Շատ բան է կատարվում Հայաստանի և Եվրամիության միջև։ Եվ դա նույնպես հետաքրքիր է նշել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները պահանջում են, որ մենք ավելի առաջ գնանք։ Եվ մենք նրանցից որոշակի քննադատություններ ենք լսել հնարավոր ուշացումների և երկարատև ընթացակարգերի, ներքին ընթացակարգերի և այլնի վերաբերյալ», - ասել է Արարատ Միրզոյանը։
«Դժվար է կանխատեսել։ Բայց կարելի է ասել՝ երկու տարի։ Մեկից երկու տարին բավականին իրատեսական ժամկետ է», - պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցմանը՝ նման պայմանավորվածության դեպքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է