Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:43 17-10-2025

Կաթողիկոսի ձերբակալման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. ԱԱԾ-ի արածը հանցագործություն է

Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:

Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին: Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին:

Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում:

Այս մասին Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Արսեն Բաբայանի հետ, ով նշեց, որ սա միանշանակ խոսում է Կաթողիկոսին ձերբակալելու ժամկետների մասին։

«Վստահ եմ, որ սրանք կաթողիկոսի ձերբակալման նախապատրաստական աշխատանքներ են, այսինքն՝ հասարակության մոտ արդեն առաջացնում են այդ զգացողությունները, որ հաջորդիվ պիտի կաթողիկոսի նկատմամբ հետապնդում սկսեն, դա վաղուց պարզ էր, հիմա սրանով, հավանաբար, արդեն մեկնարկեց, երևի մոտ օրերս կլինի։ Իսկ ինչ վերաբերում է բուն ձայնագրությանը, ապա այնտեղ մեկը ներկայացնում է, որ կաթողիկոսն իրեն ինչ-որ բան է ասել, բայց դա միակողմանի տեղեկություն է և 2-րդը, հայ մարդու համար շատ դժվար է չպահանջել, որ գնալ և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքների մասնակցել, հայ մարդու համար շատ դժվար է, առավելևս, հոգևոր առաջնորդի համար։

Այսինքն, այնուամենայնիվ, վստահ չիմանալով, բայց եթե այդպիսի բան եղած լինի, ես միայն դրանից ուրախ եմ, որ կաթողիկոսը այդպիսի վերաբերմունք է ունեցել 2023 թ․-ին։ Ակնհայտ է, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ժամկետների արդեն ուրվագծումեր է այս ամեն ինչը։

Ձայնագրության մասով մենք չգիտենք նախ որտեղից ձայնագրությունը, այսինքն՝ պաշտոնապես չգիտենք, բայց ես հստակ կարող եմ ասել՝ բոլոր բարձրաստիճան հոգևորականներին անդադար տարիներ շարունակ գաղտնալսել են ապօրինի և անհրաժեշտության դեպքում, երբ որ իրենք քաղաքական շահ ունեն, ձայնագրությունները հրապարակում են։ Դա ոչ թե ապօրինի է, այլ հանցագործություն է, բոլորիս ամեն օր անդադար լսում են Ազգային անվտանգության և մյուս ծառայության համապատասխան աշխատակիցները»,- նշեց փաստաբանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը