Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:25 20-07-2022

Եթե հանցագործություն է կատարվել 2022-ի հուլիսից առաջ, դա մնում է հանցագործություն, նոր մեղադրանքի կարիք չկա. Ղուկասյան

ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի դեպքում դատաքննության փուլում գտնվող գործերով մեղադրանքը համապատասխանեցնելու հարցը իրավական նախադրյալ չունի, այսինքն՝ ոչ քրեական դատավարության օրենսգրքի անցումային հոդվածը, ո՛չ քրեական օրենսգիրքը ուժի մեջ դնելու մասին օրենքը որեւէ դրույթ չեն պարունակում առ այն, որ ընթացիկ քննչական վարույթներով մեղադրանքները պետք է համապատասխանեցվեն նոր օրենսգրքին: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, քննարկման ժամանակ նշեց այդ օրենսգրքերի ստեղծման աշխատանքային խմբի անդամներից Հրայր Ղուկասյանը:

«Սրանից հետեւում է, որ այն ամենը, որը գրված չէ անցումային դրույթներում, դրանց անդրադառնալու իրավական անհրաժեշտություն չկա: Եթե նպատակ լիներ հին օրենսգրքի այս կամ այն դրույթը համապատասխանեցնել կամ նույնականացնել, դրանց վերաբերյալ կլիներ կոնկրետ նշում:

Օրինակ՝ քննչական մարմինները հարցնում էին՝ ստորագրություն չհեռանալու մասին այլեւս գոյություն չունի, բայց կա «բացակայելու արգելք» խափանման միջոց, որը բովանդակային առումով նույնն է, պե՞տք է հինը վերացնել, նորը կիրառել: Ո՛չ, իրավական անհրաժեշտություն չկա: Բայց նաեւ չկա իրավական արգելք: Եթե քննչական մարմինը դա կարող է անել, բայց նման պահանջ օրենսդիրը չի դրել»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդմանը, որ հին քրեական օրենսգիրքը մեռած է, չի գործում, Ղուկասյանն ասաց. «Նույնիսկ ուժը կորցրած իրավական ակտերը ունեն որոշակի գործողություն: Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 28-րդ հոդվածն ասում է, որ ուժը կորցրած օրենքը տարածվում է մինեւ ուժը կորցնելը եղած հարաբերությունների վրա: Այսինքն եթե հանցագործություն է կատարվել 2022-ի հուլիսի 1-ից առաջ, այդ հանցագործությունը մնում է հանցագործություն՝ անկախ նրանից, օրենսգիրքն ուժը կորցրել է, թե ոչ: Այս կանոնն ունի բացառություններ, արարքի հանցավորություն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի: Այսինքն եթե նոր օրենսգրքում չենք ունենա հոդվածներ, որոնք եղել են նախկինում, աշխատելու է ապաքրեականացման կանոնը, որի արդյունքում այդ արարքներով քրեական հետապնդումը դադարեցվում է:

Երկրորդ բացառությունը կա, դա ՍԴ-ի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասի դրույթը հակասահմանադրական ճանաչելն է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր