Ներքին 3 տարի առաջ - 12:50 19-06-2023

Հուլիսից ուժի մեջ կմտնի Վրաստան` առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունման նախագիծը։ Ըստ օրենքի, ՀՀ քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան։ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։

«Այն վավերացնելուց հետո և նախագահի կողմից ստորագրելուց հետո հաջորդ ամսվա սկզբից արդեն ուժի մեջ կմտնի»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Կոստանյանը հաստակեցրեց, որ համաձայնագիրը ուժի մեջ չի մտնել, կտեղեկացնեն քաղաքացիներին, երբ կընդունվի ու ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, ինչպես կարող են կազմակերպել իրենց այցելությունները Վրաստան։

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հաձնաժողովն ընդունեց միաձայն։ Կողմ քվեարկեցին նաև հանձնաժողովի նիստին ներկա «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում