Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 23:49 16-10-2025

Մեհրիբան Ալիևան այցելել է Վատիկան, ծանոթացել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնման աշխատանքին. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Համենայն դեպս տեղեկություն է, որի կողքով կարծում եմ պետք չէ անցնել անուշադիր: Մեհրիբան Ալիեւան, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ լինելուց զատ նաեւ ղեկավարում է Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, այսօր եղել է Վատիկանում: Ավելի շուտ, նա ծանոթացել է Սոււրբ Պողոսի տաճարի ռեստավրացիայի աշխատանքին:

Հիշեցնեմ, որ այդ ռեստավրացիան իրականացնում է հենց Ալիեւայի ղեկավարած հիմնադրամը, գործնականում իհարկե՝ Ադրբեջանի իշխանությունը:

Սուրբ Պողոսի տաճարը գտնվում է Հռոմում, բայց Վատիկանի բուն տարածքից դուրս: Սակայն, տաճարի հանդեպ իրավունքներն ու իրավասությունը ամբողջապես պատկանում է Վատիկանին:

Ալիեւայի այս այցը գուցե արժե դիտարկել Փաշազադեի՝ ԱՄՆ կատարած այցի հետ ժամանակագրական համադրության մեջ:

Ալիեւները իհարկե, ցավոք սրտի, հիանալի են հասկանում պատկերացնում համաշխարհային քաղաքական գործընթացներում դավանաքաղաքականության ֆունդամենտալ նշանակությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը