Ներքին Միտք 10 ամիս առաջ - 17:03 15-10-2025

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար․ Սուրեն Սուրենյանց

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։

Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հարկադրելու հնարավոր դեպքերի առթիվ։

Սակայն իրականում տեղի ունեցող գործողությունները՝ զանգվածային բերման ենթարկումները, խուզարկությունները և հարցաքննությունները, ցույց են տալիս, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտի սահմաններից և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։

●Բերման են ենթարկվել կամ ձերբակալվել Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները,

●Խուզարկվել է թեմի առաջնորդարանը,

●Թեմի առաջնորդը գտնվում է Քննչական կոմիտեում։

Սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է՝ հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։

Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին։

Բայց արդյո՞ք տեղի ունեցողը միայն ներքաղաքական համատեքստ ունի:

Ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։

Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։

Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։

Այս համընկնումը պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։

Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է։

Ու ցավալի է, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատար է:

Այսօրվա գործընթացի մեկնարկային ազդակը դարձել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդումը։

Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների, որոնք ձևացնում են անկախություն, բայց փաստացի ծառայում են ազատությունների սահմանափակման և վերահսկողության խորացման քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։

Երբ իշխանությունը փորձում է սահմանափակել այն խուզարկություններով ու ձերբակալություններով, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն Եկեղեցին, այլև՝ ազգային հիշողությունը, հասարակական ազատությունը և պետականության հիմքերը։

Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն:

Եթե այսօր չպաշտպանենք Եկեղեցուն, վաղը չենք կարողանա պաշտպանել ոչ մի հիմնարար իրավունք»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»