Ներքին 11 ամիս առաջ - 18:35 14-10-2025

Գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 29 տարեկան  

«Դուք ապրեք, որ ես էլ ապրիմ... ծնվողները, մեռնողներից պտի շատ էղնին»․ գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի խոսքերն են, ով հերոսաբար զոհվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` Ջաբրայիլում։
2016 թ. ապրիլի 1-ի գիշերը, լույս 2-ի առավոտյան՝ ժամը 02:30-03:00-ից սկսած, Ադրբեջանը բացահայտ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի ուղղությամբ՝ մեծաքանակ ուժերով հարձակվելով հատկապես 6-րդ պաշտպանական շրջանի (Մատաղիս) և 9-րդ պաշտպանական շրջանի (Ջեբրայիլ) առանձին մարտական դիրքերի ուղղությամբ։

Տիգրան Աբգարյանն այդ ժամանակ հերթապահության է եղել անցակետում, ու գիշերով հանկարծ նկատել է, որ թշնամին սկսել է իրենց կողմ արկեր թողնել, ընկերների հետ է եղել, երեքն էլ հասկացել են, որ պատերազմ է սկսվում: Տիգրանը վազելով տանկի հետևից գոռացել է՝ «Մենակ, թե չասեն, որ տանկը դանդաղ վարեմ»:

Ապա շատ մեծ արագությամբ հասել են Ջեբրայիլ՝ արդեն գրաված դիրքերը հետ գրավելու նպատակով: Տիգրանը եւ նրա մարտական ընկերները՝ Մոնթե Եղոյան (Բենիամին), Վլադիմիր Ալիխանյանը խոցել են՝ 3 տանկ 1 BMP, ոչնչացրել 10 ադրբեջանական դիրք, գրավել կարեւոր նշանակության դիրքեր, վերցրել ադրբեջանական դրոշը եւ գցել տանկի տակ (Մոնթեի օրինակով)։ Հարազատները Տիգրանի մահվան բոթն իմացել են ապրիլի 7-ին։ Գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Տանկիստ Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 29 տարեկան։

Արցունքներ, հուզմունք և ափսոսանքի խոսքեր են հնչում գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի մասին խոսելիս։ Կյանքով լեցուն, բարի, գաղտնապահ, համառ, կարգապահ, մարդկային․ ահա այսպես են հերոս Տիգրանին բնութագրում հարևանները, հարազատներն ու Տիգրանին ճանաչողները։ Օրը Տիգրանինն է. նրա ապրած ու չապրած տարիների մասին։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում