Արտաքին 1 տարի առաջ - 19:00 12-10-2025

Մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյուն է մտել Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը կիրակի օրն անցել է Գազայի հատվածի Խան Յունիսով, քանի որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագիրը, ըստ ամենայնի, պահպանվել է, հայտնում է Reuters-ը։

Հրադադարի մասին համաձայնագրի համաձայն, մարդասիրական օգնությունը Գազա կհասցվի ավելացված ծավալով, և թույլատրվելու է դրա ազատ տեղաշարժը անկլավի հյուսիսի և հարավի միջև՝ երկու հիմնական ճանապարհներով։

Իսրայելական զորքերը հետ են քաշվել այս շաբաթ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պատերազմի դադարեցման համաձայնագրի առաջին փուլի համաձայն։ Պատերազմի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ անկլավի մեծ մասն ավերակների է վերածվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Եգիպտոսում կմիանա ավելի քան 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ միջազգային գագաթնաժողովին, որի նպատակն է մշտական խաղաղության համաձայնագրի պայմանների համաձայնեցումը, հայտնել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի մամուլի քարտուղարը։ Գագաթնաժողովը տեղի կունենա Կարմիր ծովի Շարմ Էլ Շեյխ հանգստավայրում։

Ակնկալվում է, որ ՀԱՄԱՍ-ը կեսօրին կազատի մնացած իսրայելցի պատանդներին՝ հրադադարի պայմաններին համապատասխան։ Ակնկալվում է, որ Գազա ամեն օր հարյուրավոր բեռնատարներ կժամանեն սննդի և բժշկական օգնության բեռներով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Թես Ինգրեմը շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մանկական գործակալությունը նախատեսում է կիրակի օրվանից զգալիորեն ավելացնել բարձր կալորիականությամբ սննդի մատակարարումները թերսնված երեխաների համար, առաքվելու են նաև դաշտանային ցիկլի հիգիենայի միջոցներ և վրաններ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է