Արտաքին 11 ամիս առաջ - 18:46 12-10-2025

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի մասին՝ արդեն երկրորդը վերջին մի քանի օրում, տեղեկացնում է РБК-Украина-ն։

«Հենց նոր խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ արդեն երկրորդ անգամ երկու օրվա ընթացքում, և այսօրվա զրույցն էլ շատ արդյունավետ էր»,- նշել է Զելենսկին։

Ըստ նրա, քննարկել են նույն հարցերը, ինչ արել էին հոկտեմբերի 11-ի զրույցի ժամանակ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը և էներգետիկ համակարգի վերականգնմանն ուղղված աջակցությունը։ Զելենսկին նաև ակնարկել է, որ առանձին քննարկվել է Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հարցը։

«Նախագահ Թրամփը լավ տեղեկացված է տեղի ունեցող ամեն ինչի մասին։ Համաձայնեցինք շարունակել մեր զրույցը, և թիմերը պատրաստվում են։ Շնորհակալություն», հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հոկտեմբերի 11-ին Զելենսկին արդեն հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թրամփի հետ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը՝ Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարձակումների ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը