Ներքին 3 ամիս առաջ - 16:30 29-07-2026

Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարծավ Պուտինի հետ հեռախոսազրույցին։ Լրագրողի հարցին, թե հեռախոսազրույցը չստացված էր, Փաշինյանն ասաց․

«Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք։ Մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ ՀՀ-ն, ամենակարևոր հարցը՝ ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Եվ ես Ռուսաստանի նախագահին ասեցի, որ մենք հայտարարել ենք էդ ճանապարհը, և մենք գնալու ենք էդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն էլ Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին։ Չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա։ ՀՀ-ն միշտ պետք է ունենա այլընտրանքներ, իսկ պրոբլեմները ԵԱՏՄ-ինն է, և եթե էս հարցը արագ չլուծվի թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջին սկիզբը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է