Ներքին Միտք 11 ամիս առաջ - 12:08 12-10-2025

Շնորհավոր տոնդ, Երևանս, գիտեմ՝ շունչդ կտրվում է թե երևացող և թե չերևացող կործանարար ծխից. Մխիթարյան

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ գրավել է Հադրութը, Արծրուն Հովհաննիսյանը եթեր էր մտնում ու երդվում, որ դա «լկտի սուտ է», Նիկոլ Փաշինյանը, պատերազմը թողած, փորձում էր Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահ դարձնել, 24-ժամյա կեղծիքի մեջ ապրող հայ ժողովուրդը գիտեր, թե «հաղթելու ենք», իսկ այդ ժամանակ փոքրամասնություն կազմող իրականությունը տեսնող մարդիկ զգում էին մոտեցող աղետը ու փորձում գործել…

Երևանի տոնի օրվա առիթով գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն էր հատկացնում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Բագրատ ու Միքայել Սրբազանները փորձում էին մեր զինվորների մարտական ոգին բարձր պահել՝ տողատակերի մեջ բոլորին հասկացնելով, որ օրվա իշխանությունը տապալելու է պայքարը թշնամու դեմ: Արցախի նախկին ղեկավարները իրենց պատեպատ էին տալիս հարազատ հողը և ժողովրդին պաշտպանելու համար, բայց…

Բայց եղավ այն, ինչը դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 12-ին թվում էր անհնարին:
Սիրելի Երևան: Այսօր դու նշում ես քո տոնը: Հանրապետության հրապարակում կառուցվել է համերգային ամենամեծ բեմը: Դու այսօր ուրախանալու ես, մայրաքաղաքս: Բայց հիշիր:

Աննախադեպությունը այսօրվա չի սահմանափակվում միայն մեծ բեմով: Հենց քո կենտրոնում գտնվող խցերում այսօր անարդարացիորեն բանտարկված են Սրբազաններդ ու Ազգային բարերարդ, շինծու գործերով տարբեր բանտերում են հայրենիքիդ նվիրյալները, Բաքվի բերդերում են քո հայրենակիցները, որոնց դատում են միայն նրա համար, որ հայեր են: Ունես հերոսներիդ կալանավորված ծնողներ, բարեկամներ, հարազատներ….

Շնորհավոր տոնդ, Երևանս: Գիտեմ, շունչդ կտրվում է: Շունչդ կտրվում է՝ թե երևացող և թե չերևացող կործանարար ծխից»,- նշել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը