Ներքին 3 տարի առաջ - 11:00 21-08-2023

Փողերի լվացո՞ւմ, թե՞ այլ՝ չերևացող ծառայություններ․ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը չափազանց շռայլ է դարձել

«ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունը նոր կանխավճարային սակագնային պլան ունի, որն ակտիվորեն գովազդվում է արդեն մի քանի օր:

Ընկերության նորությունը հանրությանը ներկայացնում է հումորիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը, որը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է Երևան:

Oragir.News-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել գովազդի վերաբերյալ:

Պարզվում է, որ նկարահանումների համար Մարտիրոսյանն ընկերությունից ստացել է 92 միլիոն դրամ:

Սա աննախադեպ գումար է հայկական գովազդային շուկայի համար, բայց այնպես չէ, որ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը դարձել է շռայլ կազմակերպություն․ նույն գովազդային ակցիայի շրջանակում ամբողջ արշավը կազմակերպող գովազդային գործակալությունն ավելի քիչ գումար է ստացել, քան Գարիկ Մարտիրոսյանն իր ստացած գումարից հարկեր է վճարել պետությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում