Ներքին 10 ամիս առաջ - 23:55 11-10-2025

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի հայտնի առաջնորդին

Մարվան Բարղութին` Պաղեստինի ամենահայտնի առաջնորդը, ներառված չէ այն բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը:

Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում ազատ արձակել։ Սակայն դեռ պարզ չէ, թե Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:

Նշվում է նաև, որ Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ:

Ամենից շատ դիտված