Արտաքին 10 ամիս առաջ - 23:22 09-10-2025

Բելգիայում կանխվել է ԱԹՍ-ով ահաբեկչությունը վարչապետի դեմ. ԱԳՆ ղեկավար

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հաստատել է, որ երկրում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական դավադրություն է կանխվել, որի թիրախը եղել է վարչապետ Բարթ դը Վեվերը:

Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։

«Վարչապետ Բարթ դը Վեվերի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին լուրը խորապես ցնցող է։ Ես լիակատար աջակցություն եմ հայտնում վարչապետին, նրա տիկնոջը և ընտանիքին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում անվտանգության և արդարադատության ծառայություններին, որոնց օպերատիվ գործողությունները թույլ տվեցին կանխել ողբերգությունը»,- գրել է Պրևոն։

Ամենից շատ դիտված