Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 21:50 09-10-2025

Երեկ և այսօր ՀՀ-ում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն. ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։

«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում՝

Վանաձոր – 27.6°C (27.2°C՝ 2003թ.), Ստեփանավան – 27.0°C (26.8°C՝ 2016թ.), Տաշիր – 24.8°C (24.6°C՝ 2003թ.), Արթիկ – 23.5°C (23.0°C՝ 2016թ.), Ամասիա – 21.7°C (21.3°C՝ 2003թ.), Ճամբարակ – 23.8°C (23.0°C՝ 2016թ.), Սևան ՀՕԴ – 22.6°C (21.7°C՝ 2003թ.),Մասրիկ – 22.9°C (22.5°C՝ 2004թ.), Մարտունի – 24.1°C (23.0°C՝ 2003թ.), Շորժա – 24.0°C (21.0°C՝ 2016թ.), Գավառ – 23.5°C (23.2°C՝ 2003թ.), Սեմյոնովկա – 20.8°C (19.3°C՝ 2016թ.), Հրազդան – 23.9°C (23.5°C՝ 2016թ.), Ֆանտան – 23.2°C (22.8°C՝ 1943թ.), Ապարան – 22.0°C (21.8°C՝ 2003թ.), Ուրցաձոր – 31.8°C (30.0°C՝ 2003թ.), Աշտարակ – 30.0°C (28.0°C՝ 2016թ.), Եղվարդ – 27.3°C (25.3°C՝ 2016թ.), Արմավիր – 30.5°C (28.5°C՝ 2024թ.), Արարատ – 31.3°C (30.6°C՝ 2003թ.), Արտաշատ – 31.0°C (29.0°C՝ 2016թ.) Աէրոլոգիական – 30.0°C (29.0°C՝ 2016թ.)Անանաուն լ/ք – 23.0°C (21.6°C՝ 2003թ.) Արենի – 32.0°C (31.0°C՝ 2003թ.) Ջերմուկ – 23.2°C (22.1°C՝ 2003թ.) Մեղրի – 34.5°C (32.5°C՝ 2019թ.) Սիսիան – 26.2°C (24.8°C՝ 2003թ.) Պուշկինի լ/ք – 19.6°C (19.1°C՝ 2003թ.) Ամբերդ – 20.1°C (19.6°C՝ 1945թ.) Որոտան – 19.7°C (17.8°C՝ 2001թ.)»,- նշում են ՊՈԱԿ-ից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին