Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 17:57 08-10-2025

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով. Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով։

Նիկոլ Փաշինյանի մեղքի ապացույցները պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու մեջ`

ՀՀ ՔՕ 418-րդ հոդված - Պետական դավաճանություն

«Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։

Հայաստանի Հանրային տրիբունալը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ՝ հետևյալ հիմքերով.

Արտաքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի միտումնավոր գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի: 2ՀՀ վարչապետի անկեղծ խոստովանությունները մանրամասն ներկայացված է «Սադրանքներից մինչև աղետներ. Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետահայաց տեսաժամանակագրությունը» մեր հոդվածում։

Նիկոլ Փաշինյանն անտեսեց ՀԱՊԿ-ի նախազգուշացումը մոտալուտ պատերազմի և դրա բնույթի մասին, ինչպես նաև դաշնակիցներից կանխարգելիչ օգնություն խնդրելու առաջարկը:

Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հրապարակային ելույթները, հարցազրույցները և սոցիալական ցանցերում գրառումները պարունակում էին ռազմական կամ պետական գաղտնիքներ։
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կարող էր ընդհանրապես խուսափել պատերազմից՝ ընդունելով միջնորդների առաջարկները։ Սակայն, պատերազմից առաջ Փաշինյանը ստում էր՝ 2020 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ բանակցությունների սեղանին փոխզիջումների վերաբերյալ առաջարկներ չկան։

2022 թ. հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի վերջնական բռնակցման և հայ բնակչության էթնիկ զտման լեգիտիմ հիմք տվեց Իլհամ Ալիևին։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմում պարտության, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին միակողմանի զիջումները, այդ թվում՝ Արցախի վերջնական հանձնումն Ադրբեջանին, լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։

Հ ՔՕ 420-րդ հոդված. Սահմանադրական կարգի տապալում

«Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Հայաստանի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության խախտմանն ուղղված գործողությունների ապացույցներից է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները (ԱԱԾ տնօրենը պատմում է, թե ինչպես է ճնշում գործադրել դատավորի վրա ձերբակալման որոշում կայացնելու համար):

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին