Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 12:11 08-10-2025

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական​​կարծիք է հրապարակելՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝ բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն իր փորձագիտական ​​կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։
Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ տվյալ վարույթում հանդես է գալիս որպես կողմ»,- փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի մյուս կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ. «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից , հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։
Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:

«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:

Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն անտեսել է այս շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին