Արտաքին 1 տարի առաջ - 14:25 08-10-2025

Լատվիան արգելել է ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները Բելառուս և Ռուսաստան

Լատվիայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի և Բելառուսի հետ ցամաքային անցակետով ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Արգելքը վերաբերում է կազմակերպված խմբակային շրջագայություններին, օրինակ՝ էքսկուրսիաներին կամ սպորտային միջոցառումների ուղևորություններին: Այս մաին գրում է «Ազատություն»-ը։

Սահմանափակումը տարածվում է բոլոր փոխադրողների վրա՝ անկախ գրանցման երկրից։ Սահմանը հատելը հնարավոր կլինի միայն կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։ Սակայն Ռիգրան կարող է արգելել դրանք ևս, սեպտեմբերի վերջին հայտնել է Լատվիայի հաղորդակցության նախարար Հատիս Շվինկան։

Ոչ կանոնավոր ուղևորությունների արգելքն ուժի մեջ կմտնի նոյեմբերից։ Աշնանից Ռիգան խստացրել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների ստուգումը։ Մեկնելով Լատվիա՝ նրանք պետք է նախապես լրացնեն հարցաթերթիկ իրենց և ուղևորության վերաբերյալ տվյալներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը