Արտաքին 4 տարի առաջ - 09:58 15-07-2022

Լատվիան արգելել է ռուսական գազի ներմուծումը 2023 թվականից

Լատվիայի Սեյմը վերջնականապես հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք նախատեսում են 2023 թվականի հունվարի 1-ից արգելել Ռուսաստանից բնական գազի մատակարարումը։

Ավելի վաղ ռուսական գազից հրաժարումը հավանության էր արժանացել Լատվիայի կառավարության կողմից։
Հուլիսի 14-ին Լատվիայի կառավարությունը հավանություն է տվել նաև խորհրդային և նացիստական ​​ռեժիմները փառաբանող 69 հուշարձանների և հուշահամալիրների ապամոնտաժմանը։

Հունիսի 23-ին Լատվիայում ուժի մեջ է մտել «Լատվիայի Հանրապետության տարածքում խորհրդային և նացիստական ​​ռեժիմները փառաբանող առարկաների ցուցադրման արգելքի և ապամոնտաժման մասին» օրենքը։

Այս օրենքը ենթադրում է հուշարձանների ապամոնտաժում, այդ թվում՝ Ռիգան ազատագրողների խորհրդային հուշարձանը, որը գտնվում է Լատվիայի մայրաքաղաքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում