Ներքին 10 ամիս առաջ - 09:52 06-10-2025

Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին. հին պլանը` նոր խաղացողներով. armlur.am

ArmLur.am-ին հասած տեղեկություններով` իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսից քայքայմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է «ազատել վեհարանը» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից։

Այս անգամ Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն և նույնիսկ առաջնորդեն Կաթողիկոսի գահընկեցության երթը։

Ըստ տեղեկությունների՝ Գուգարաց թեմից արդեն երեք հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն և Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան