Ներքին 3 տարի առաջ - 18:52 14-11-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կիրակի օրը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայության աստիճանի արժանացած նորաօծ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առանորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մուշեղ Սրբազանը, ներկայացնելով քահանա հայրերին, հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի վերջիններս պատրաստության քառասնօրյա շրջանից հետո իրենց նվիրյալ ծառայությունը բերեն Հայ Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ հոգևորականներին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:

Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նորաօծ քահանաներն իրենց աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ էլ ավելի կբարձրացնեն Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն զորավոր հավատքով, խոհեմությամբ, քաջությամբ և արիությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու:

Վեհափառ Հայրապետը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես պատգամելով, որ նորընծա հոգևորականները Սուրբ Գրքի առաջնորդությամբ, սուրբ հայրերի խրատներով և անսակարկ սիրով իրականցնեն իրենց հոգևոր ծառայությունը, լինեն ժողովրդի խոնարհ ու նվիրյալ սպասավորները:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում