Լևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին
Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակով Արոնյանը գրավել է 3-րդ տեղը և ապահովել մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Լավագույն եռյակը հետևյալ տեսքն ունի․ 1․ Ֆաբիանո Կարուանա 2․ Մաքսիմ Վաշիե-Լագրավ 3․ Լևոն Արոնյան։