Ներքին 1 տարի առաջ - 23:01 03-10-2025

Գիտե՞ք` մինչև ՔՊ-ական կառավարումը ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել. պատասխան՝ 10 անգամ շատ. Նարեկ Կարապետյան

2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 95.000 կՎտ/ժամ հավելագրում է հայտնաբերվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։

Պետրոսյանը երեկ ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին մեղադրել էր հավելագրումների մեջ։

«ՀԷՑ-ի ժամանակավոր ՔՊ-ական կառավարիչը տվյալ է հրապարակել, որ ընկերությունում հայտնաբերել է 8.320 կՎտ/ժամ հավելագրում։ ՔՊ-ական մի քանի թերթ էլ հուզիչ մտքեր են գրել՝ «վերջապես բան են գտել» իրենց կարծիքով։ Գիտե՞ք` մինչև ՔՊ-ական կառավարումը ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին։ Պատասխան՝ 10 անգամ շատ՝ 95.000 կՎտ/ժամ»,- գրել է Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի