Ներքին Միտք 9 ամիս առաջ - 00:04 30-12-2025

Քանի որ ՀԷՑ-ի կառավարումը իշխանությունը փնթի է իրականացնում, վթարների վերացումը դառնում է լուրջ խնդիր

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արդեն մի քանի օր Հայաստանի տարբեր շրջաններում էլեկտրամատակարարման անջատումներին, ինչը մեծ խնդիր է հատկապես ցուրտ ձմռանը: Հոխիկյանը նշում է, որ եթե նախկինում նման խնդիրները ժամերի ընթացքում էին լուծվում, ապա այժմ դա տևում է օրեր:

Ստորև տեղադրում ենք Նաիրի Հոխիկյանի գրառումը.

Մի քանի օր է' Հայաստանի տարբեր շրջաններում էլեկտրականության համատարած անջատումներ են, մարդիկ չեն կարողանում իրենց տները ջեռուցել, և դրա հիմնական պատճառը ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարներն են։

Ու քանի որ ՀԷՑ-ի կառավարումը իշխանությունը փնթի է իրականացնում, վթարների վերացումը և հոսանքի կարգավորումը դառնում է լուրջ խնդիր։ Մի բան, որ մի քանի ամիս առաջ ժամերի ընթացքում էր լուծվում, հիմա օրեր շարունակ չեն կարողանում կարգավորել։

Բնականաբար, Նիկոլի թիմը պիտի այս ձախողման համար էլ մեղավորներ փնտրի։ Այս անգամ մարդկանց համոզում են, թե իբր ինչ-որ չարամիտներ են արհեստական վթարներ կազմակերպում։
Ամեն ինչի համար մեղավորներ գտնում է Նիկոլն իր թիմով, բայց ոչ մի բանի համար պատասխանատվություն չի ստանձնում։

Ես ուզում եմ հասկանալ' կա՞ մի բան, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել այդ մարդը։ Ախր գոնե սեփական զավակների դաստիարակության պատասխանատվությունը չի վերցրել, թողել է' ինչ միջավայրերում ասես լինում են, ինչ տեսքով ասես նկարվում են։

Դրա մեղավո՞րն ով է։
Կարող է՞ այդ երեխաների ծնվելու մեղավորն էլ ինքը չի։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց