Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 18:41 02-10-2025

Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կոպենհագենում

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այլ տեղեկություններ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը: