Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:25 02-10-2025

Ֆասթ Բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Բարդերի ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոնում կայացել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հիմնադրամն իրականացնում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարիներ շարունակ օժանդակում է սոցիալապես անապահով անձանց՝ ապահովելով նրանց տաք ու արժանապատիվ սնունդով։

Բարեգործական համերգի ընթացքում հնչել են հեղինակային երգեր։ Բեմում Բարդերի ակումբի անդամներն էին, որոնք իրենց շուրջ համախմբել են տարբեր սերունդների երգահանների ու կատարողների։

Բարդերի ակումբի հնաբնակներն ու նորեկները ներկայացրել են ինչպես բոլորին հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր՝ համեմված ժամանակակից հնչողությամբ։

Ֆասթ Բանկը, հավատարիմ մնալով մշակութային արժեքների պահպանման իր առաքելությանը, այս անգամ ևս կանգնած էր Բարդերի ակումբի կողքին՝ աջակցելով հեղինակային երգի տարածմանը և սերունդների կապի ամրապնդմանը երաժշտության միջոցով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում