Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:52 19-03-2026

Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը

Ֆասթ Բանկն ու Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբն օրերս գործակցության պայմանագիր են կնքել, որով Բանկը հովանավորելու է նոր ձևավորված ֆուտբոլային թիմին։

Ֆասթ Բանկում կարևորում են ֆուտբոլի առաջխաղացումը, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը և նրանց համար զարգացման հավասար հնարավորությունների ստեղծումը։

Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը նշել է․ «Մենք հաստատապես համոզված ենք, որ մեր ֆուտբոլը կարող է մեծ բարձունքների հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորիս ուժերը միավորվեն, իսկ
ֆուտբոլային կենտրոնները լինեն նաև մայրաքաղաքից դուրս։ «Վանը» թեև երիտասարդ թիմ է և նոր նախագիծ,
բայց արդեն հասցրել է ցույց տալ իր բնավորությունը։ Մեզ համար մեծ պատիվ է աջակցել այսպիսի պայքարող թիմի։

Ֆասթ Բանկն իր հերթին նույնպես երիտասարդ, բայց շատ ամբիցիոզ ու արագ զարգացող կառույց է։ Մենք սիրում ենք համարձակ նպատակներ դնել մեր առջև, ուստի վստահ եմ՝ մեր և «Վանի» համագործակցության արդյունքում ականատեսը կդառնանք շատ գեղեցիկ և հիշարժան հաղթանակների»:

«Վան» ակումբը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում հասցրել է դառնալ Հայաստանի
Բարձրագույն խմբի մրցունակ թիմերից մեկը՝ ցուցադրելով կայուն խաղ և համառ պայքար։ «Վան» ակումբը ոչ միայն հաջողությամբ հանդես է գալիս առաջնություններում, այլև նպաստում է Չարենցավանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին։

«Ուրախ եմ այս համագործակցության համար, որով «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Ֆասթ
Բանկն է, և վստահ եմ, որ այս համագործակցությունն է՛լ ավելի կնպաստի մեր ակումբի և Չարենցավանի ֆուտբոլի զարգացմանը և մեր հետագա նպատակների իրագործմանը», - ասել է «Վան» ՖԱ գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը։

Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը։ Վերջին
շրջանում Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի և «Երևան» ֆուտզալի ակումբ
տիտղոսային հովանավորը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»