Արտաքին 1 տարի առաջ - 23:48 28-09-2025

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել խաղաղ բնակավայրերի դեմ, որը տևել է ավելի քան 12 ժամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման մեջ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ օգտագործվել են 500 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 40 հրթիռ։
Նրա խոսքով՝ հարձակման թիրախում են եղել Կիևը և շրջակա շրջանները, ինչպես նաև Զապորոժիեի, Խմելնիցկու, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի և Օդեսայի մարզերը։

«Հրետակոծության հետևանքով վնասվել է մայրաքաղաքում գտնվող Սրտաբանության ինստիտուտի շենքը։ Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ հարձակման են ենթարկվել հացահատիկի գործարան, անվադողերի գործարան, մասնավոր և բնակարանային շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ երեկ երեկոյան զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Նշվում է, որ օգտագործել են հեռահար, օդային ու ծովային տեղակայման ճշգրիտ զենքեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում