Արտաքին 1 տարի առաջ - 10:38 28-09-2025

ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ՄԱԿ-ը շաբաթ օրը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ՝ եվրոպական առանցքային տերությունների նախաձեռնած գործընթացից հետո, հայտնում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով միջուկային ռումբի մշակման դադարեցմանն ուղղված 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։

Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել։ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի կողմից սկզբնապես համաձայնեցված տասնամյա միջուկային գործարքի դադարեցումը, հավանաբար, կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումից ընդամենը մի քանի ամիս անց:

ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Անվտանգության խորհրդի կողմից 2006-2010 թվականներին ընդունված բանաձևերով, վերականգնվել են շաբաթ օրը՝ արևելյան ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ 00:00-ին)։ Այս շաբաթ ՄԱԿ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման շրջանակներում Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգնումը հետաձգելու փորձերը ձախողվել են։

«Մենք կոչ ենք անում Իրանին և բոլոր պետություններին լիովին պահպանել այդ բանաձևերը»,- ասվում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ՝ սահմանված ժամկետի ավարտից հետո։

«Մեր երկրները կշարունակեն օգտագործել դիվանագիտական ուղիներն ու բանակցությունները։ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը դիվանագիտության ավարտը չէ», – հայտարարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները։ – Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ցանկացած սրացնող գործողություններից և վերադառնալ իր իրավաբանորեն պարտադիր երաշխիքային պարտավորությունների կատարմանը»։


Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը