Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 27-09-2025

Նիկոլը ոչ մի գերու էլ չի ազատի․ ձեռքը ճար լինի՝ սաղին կտանի, կլցնի Բաքու․ հարցում

Երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում:

2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին:

Սակայն 2 տարի անց գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Շատերի կարծիքով իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում նրանց վերադարձնելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները որևէ բան անում են Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին վերադարձնելու համար»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չեն տեսնում գերիների վերադարձի համար արված հստակ քայլերը, որոշներն էլ հույս հայտնեցին, որ իշխանությունը կանի ամեն բան, որպեսզի վերադարձնի գերիներին։

«Ոչ մի բան էլ չեն անում, ուր ա չտեսանք մի բան։ Էթում ֆռում են, մի հատ գերիների մասին չեն էլ խոսում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է։

«Էսքան սուտ են խոսել, որ Նիկոլի ստի ծանրությունից կուզը դուրս ա էկել, ասեք՝ քիչ սուտ խոսա, ուղիղ ման գա։ Ոչ մի գերի էլ չի ազատի ճար ըլնի ձեռը սաղին կտաի կլցի ընդեղ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե իշխանությունը համաձայն է, որ գերիները մնան Բաքվում։

«Չէ, որ անեին կգային։ Դե երևի իրանք էլ են համաձայն, որ իրանք Բաքվում լինեն։ Եթե սայլը տեղից չի շարժվում, ուրեմն հրող չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում