Արտաքին 1 տարի առաջ - 17:07 27-09-2025

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազա քաղաքում գտնվող 120 «ահաբեկչական թիրախների»

Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության համաձայն՝ անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում շուրջ 120 թիրախի, ներառյալ շենքեր, որոնք օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների, ահաբեկչական կազմակերպության զինյալների և այլ ենթակառուցվածքների կողմից։ Միևնույն ժամանակ զինված ուժերը շարունակում են Գազա քաղաքի վրա հարձակումը, հաղորդում է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Գազա քաղաքում 98-րդ դիվիզիան ոչնչացրել է մի քանի զինյալների և հայտնաբերել մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ նռնականետեր և ռեակտիվ արկեր:

Ստորաբաժանումը նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիտորդական կետին և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման զինյալների տարանցիկ կետին։

162-րդ և 36-րդ դիվիզիաները նույնպես գործում են Գազա քաղաքում և անցած օրվա ընթացքում սպանել են ևս մի քանի ահաբեկիչ զինյալների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները, այդ թվում՝ թունելները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է