Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 12:26 27-09-2025

Telcell-ը՝ մաթեմատիկական կրթության կողքին. ամփոփվեցին Koreez-Telcell բլից մրցույթների արդյունքները

Ամփոփվեցին Koreez-Telcell մաթեմատիկական բլից մրցույթների արդյունքները: Մրցույթի երեք փուլերից յուրաքանչյուրի լավագույն 10 մասնակիցները ստացան իրենց մրցանակները: Դեռ տարեսկզբից Telcell ընկերությունը, Koreez կրթական ծրագիրը և Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը համախմբել են իրենց ուժերը՝ խթանելու սերը մաթեմատիկայի նկատմամբ:

«Մշտապես՝ մեր ամբողջ պատմության ընթացքում, կարևորել ենք կրթության դերը, նաև այն նախագծերը, որոնք նպաստում են կրթության զարգացմանը: Ուստի չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Կարևորում ենք ոչ միայն Telcell–ի, այլ նաև ընդհանրապես մեր պետության զարգացման և ապագայի համար կրթության դերը: Հատկապես դպրոցական կրթությունը շատ խիստ կարևոր նշանակություն ունի: Որակյալ կրթությունն ապահովելու է նաև ապագայում որակյալ մասնագետների առկայությունը մեր տարբեր-տարբեր օղակներում՝ սկսած պետական կառավարման ինստիտուտներից, վերջացրած մասնավոր ընկերություններով»,- ասաց Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերության ղեկավար՝ Արտյոմ Ղազարյանը փաստեց՝ լավ մասնագետների կարիք մշտապես կա: Թե մասնավոր հատվածը, թե ընդհանրապես տնտեսության տարբեր ճյուղեր նրանց անհրաժեշտությունը զգում են: Իսկ դրա համար կարևոր նախապայման է որակյալ կրթությունը: Կարևորելով առհասարակ կրթության դերը՝ տեխնոլոգիական ընկերությունը խթանում է հատկապես ճշգրիտ գիտության նկատմամբ սերը:

«Մենք՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, նպաստում ենք հենց մաթեմատիկական ուղղվածության զարգացմանը: Բայց բացի այդ ամեն ինչից՝ մաթեմատիկան հանդիսանում է հիմքն այն մնացած բոլոր գիտությունների, որի վրա հիմնվելով մարդիկ տարբեր այլ մասնագիտություններ կարող են ձեռք բերել»,–Telcell-ի գլխավոր տնօրենը:

Մաթեմատիկայի նկատմամբ սեր խթանելու նպատակով տարեսկզբից մեկնարկեցին տարբեր մրցույթներ: Առաջինը «Koreez-Telcell–Ֆիզմաթ» մաթեմատիկական մեծ մրցույթն էր, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր աշակերտներ: Տարվա ընթացքում անցկացվեցին նաև բլից մրցույթներ, երեխաները սմարթֆոններով որոշակի քանակությամբ խնդիրներ են լուծել ու խորացրել մաթեմատիկական գիտելիքներ:

«Մենք խորապես համոզված ենք, որ մաթեմատիկան պարզապես թվեր չեն: Դա մեր կյանքի ամբողջ ճանապարհն ուղղորդող գիտելիք է, որն օգնում է մեզ մեր ամենօրյա խնդիրները լուծելուն, զարգացնում է քննադատողական մտածելակերպ, զարգացնում է ընդհանուր մտածելակերպ երեխաների մոտ: Եվ մեր գլխավոր առաքելությունը դարձավ՝ կարողանալ տասնյակ հազարավոր աշակերտների ցույց տալ, որ նրանք էլ կարող են, նրանց մոտ էլ կստացվի «Մաթեմատիկա» առարկան և ընդհանրապես սեր խթանել ու սերմանել «Մաթեմատիկա» առարկայի շրջանակներում»,–ասաց «Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Երեք բլից մրցույթների արդյունքում մասնակից ավելի քան 7000 աշակերտներից ձևավորվել են լավագույն տասնյակները՝ յուրաքանչյուր տարիքային խմբից: Մրցանակները բազմազան էին՝ խրախուսական նվերներ, պլանշետներ, նվեր քարտեր ու անլար ականջակալներ: Իսկ գլխավորը՝ նրանք ստացան հրավիրատոմս՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությանը՝ Koreez2025-ին։




Մանրամասները՝ կից տեսանյությում՝

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ