Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 16:08 18-05-2026

Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ

Մայիսի 16-ին ու 17-ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կայացավ «Koreez-Telcell-PhysMath» համահանրապետական մաթեմատիկական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։

Այս տարվա մրցույթն աչքի ընկավ աննախադեպ մասշտաբով՝
ընդգրկելով ավելի քան 15,000 աշակերտ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր 10 մարզերից։

Առաջին երկու առցանց փուլերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ անցավ շուրջ 800 լավագույն աշակերտ։ Իր ինտենսիվությամբ աչքի ընկած կիսաեզրափակիչ փուլն իրականացվեց առկա տարբերակով, Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։



Մրցակցություն, որը տևեց ամբողջ երկու օր

Կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 16-ին և 17-ին՝ առավոտյան 10:30-ից մինչև 18:00-ն։ Այդ ընթացքում տարբեր տարիքային խմբերի աշակերտները հերթափոխով մասնակցեցին իրենց դասարանի համար նախատեսված մրցույթին։

Յուրաքանչյուր մասնակից ուներ 90 րոպե՝ իր գիտելիքները, տրամաբանական մտածողությունն ու բարդ, բայց հետաքրքիր խնդիրներ լուծելու ունակությունները ապացուցելու համար։

Մասնակիցները պայքարում էին մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ փուլ անցնելու համար, որը նախատեսված է յուրաքանչյուր տարիքային խմբից միայն լավագույն 10 աշակերտների համար։

Կրթական շարժում, որը միավորում է ամբողջ Հայաստանը

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշում է, որ այս տարվա արդյունքներն արդեն խոսում են նախաձեռնության ազդեցության մասին։

«Ավելի քան 15,000 մասնակից ունենալը նշանակում է, որ մենք ոչ միայն մրցույթ ենք կազմակերպում, այլ կազմակերպում ենք իրական կրթական շարժում։
Այս երեխաները այսօր խնդիրներ չեն լուծում, նրանք ձևավորում են իրենց մտածողությունը, հավատքն իրենց ուժերի ու ապագայի հանդեպ»։



Ռազմավարական գործընկերություն հանուն ապագայի

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծում է, որ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են երկրի զարգացման համար։

«Մաթեմատիկան հանդիսանում է տեխնոլոգիական աշխարհի հիմքը։ Մենք կարևորում ենք այնպիսի ծրագրերը, որոնք զարգացնում են վերլուծական մտածողություն և պատրաստում ապագա մասնագետների։ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը հենց այդպիսի հարթակ է, որտեղ ձևավորվում են վաղվա տեխնոլոգիական առաջնորդները»։

Տաղանդների բացահայտում ամենավաղ տարիքից

Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն իր հերթին նշում է, որ մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտել ամենատաղանդավոր աշակերտներին ամբողջ երկրից։

«Այսպիսի մրցույթները մեզ հնարավորություն են տալիս տեսնել այն աշակերտներին, որոնք ունեն խորքային մաթեմատիկական մտածողություն։ Մենք համոզված ենք, որ նրանցից շատերը ապագայում կդառնան գիտության և տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ»։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը ոչ միայն գնահատում է աշակերտների գիտելիքները, այլև ձևավորում է նոր, ժամանակակից մտածողություն,
որտեղ մաթեմատիկան դառնում է ապագայի հաջողության լեզու։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 30-ին, որի արդյունքում հայտնի կդառնան այս տարվա հաղթող մասնակիցները։


«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին