Արտաքին 1 տարի առաջ - 22:12 25-09-2025

Ինչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը Սպիտակ տանը. մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները:

«Մենք Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության համատեքստում կցանկանայինք, որ Թուրքիան դադարեր նավթ գնել ՌԴ-ից»,- ասել է քաղաքական գործիչը։

Փոխարենը Վաշինգտոնը պատրաստ է աջակցել թուրքական շահերին Սիրիայում և կրկին վերադառնալ Թուրքիային Patriot համակարգեր, ինչպես նաև F-35 և F-16 կործանիչներ մատակարարելու թեմային։

Թրամփը նաև նշել է, որ Էրդողանի, ինչպես Սաուդյան Արաբիայի թագավորի և Կատարի էմիրի խնդրանքով հանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրին շունչ քաշելու հնարավորություն տալու համար:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել «տարածաշրջանի դժվարությունները` չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի՞, թե՞ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է:

Թրամփն այս անգամ էլ նշել է, որ հիասթափված է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին