Արտաքին 1 տարի առաջ - 20:17 25-09-2025

Գազայում 1 օրում 30 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 25-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 30 պաղեստինցի։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքից հյուսիս գտնվող ալ-Ջալա և Շեյխ Ռադուան շրջաններին։

Մյուս կողմից իսրայելական ուժերն Արևմտյան ափին ձերբակալել են 20 պաղեստինցու, այդ թվում՝ մեկ երեխայի։

Աշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը հայտնել է, որ բժշակական համալիրում իրավիճակը ողբերգական է և չափազանց վտանգավոր։

«Եթե համալիրը դուրս գա շահագործումից, մենք կբախվենք հազարավոր զոհերի»,- նշել է նա։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատարը հայտարարել է, որ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն Գազայի հատվածում սովը և մարդասիրական աղետը կանխելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող 170 օբյեկտների՝ թիրախավորելով ռազմական շենքեր, զենքի պահեստներ և «ահաբեկչական ենթակառուցվածքներ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է