Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:56 24-09-2025

Թրամփի մեսիջը․ աջակցություն Ուկրաինային, բայց բեռը՝ Եվրոպայի վրա. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Թրամփի մեսիջը․ աջակցություն Ուկրաինային, բայց բեռը՝ Եվրոպայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան, Եվրոմիության աջակցությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։

Նա վստահ է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության պայմաններում «սկզբնական սահմանները» շատ իրական տարբերակ են։

Թրամփը նաև Ռուսաստանի պատերազմը անվանել է «թղթե վագրի» դրսևորում։
Սակայն այս հայտարարության մեջ կա կարևոր երկակիություն․
Մի կողմից՝ սա ուժեղ քաղաքական ու հոգեբանական աջակցություն է Ուկրաինային։

Մյուս կողմից՝ Թրամփը, դիտորդի դիրքից հանդես գալով, Ուկրաինայի ճակատագրի հիմնական պատասխանատվությունը դնում է Եվրոպայի վրա։

Իմ գնահատմամբ՝
Ուկրաինայի համար սա քաջալերող է, բայց նաև հուշում է, որ առանց ԵՄ վճռական աջակցության ԱՄՆ-ը լիարժեք չի ներգրավվի։

Ռուսաստանի համար սա վտանգավոր ազդակ է՝ ինչպես հռետորական, այնպես էլ տնտեսական․ Թրամփի գնահատականը խոցելիության մասին թուլացնում է Մոսկվայի հեղինակությունը։

Եվրոպայի համար սա լուրջ ճնշում է․ իրապես հարց է հարուցվում՝ պատրաստվա՞ծ է արդյոք Բրյուսելը կրել ռազմաքաղաքական ու տնտեսական այն բեռը, որը նրան առաջարկվում է։
Կարճ ասած՝ Թրամփի ուղերձը միաժամանակ և՛ աջակցություն է Ուկրաինային, և՛ մեսիջ Եվրոպային․ «Ձեր անվտանգության համար դուք եք վճարելու»»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում