Ներքին 1 տարի առաջ - 14:17 23-09-2025

Տղամարդուն դանակի հարվածներ հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած երիտասարդն էր

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Քիչ անց նման մի հաղորդում էլ ստացվել է «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնից. ձեռքի կտրած վերքով այստեղ դիմած 21-ամյա երիտասարդը, որը նույն` Արտաշիսյան փողոցի բնակիչ է, հայտնել է, թե վնասվել է դանակով երշիկ կտրելիս: Համապատասխան բուժօգնությունից հետո նա դուրս է գրվել:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունում Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ կեսգիշերին 29-ամյա տղամարդու թիկունքին դանակի երեք հարված հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած 21-ամյա երիտասարդն է:
Նույն առավոտյան` ժամը 6-ին, նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: Երիտասարդը հայտնել է հանցագործության գործիք դանակի տեղը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com