Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:00 21-09-2025

Անկախության համար պայքարը շարունակվում է, դեռ անելիք կա

Տոն է։ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձն է:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է «Այո»։

Անկախությունը միայն կարգավիճակ չէ։ Անկախությունը քաղաքական հիմնահարցերի բանալին է։ Օրինակ՝ քաղաքական համայնքի մի մասը կարծում էր, թե Արցախի հարցի լուծման բանալին ինչ-որ երկրի գրպանում էր։ Իրականում բանալին ՀՀ անկախությունն էր։ Խաղաղության պայմանագիրը վաղը կարող է ստորագրվել, եթե այսօր ՀՀ-ն անկախության պաշտպանության ուղղությամբ լուրջ քայլեր անի։

Անկախությունը ժողովրդի համար ամենակարևորն ու ամենաթանկն է, ժողովրդի գոյության իմաստը։ Հայ ժողովուրդը ծնվել է անկախության համար կռվով։ Հայկ նահապետը անկախության համար է կռվել Բելի դեմ։ Անկախության համար այդ մեծ կռիվն ու հաղթանակն է ժողովրդին կյանք տվել։ Եվ այսօր էլ սահմանին կանգնած զինվորը կյանքի գնով պաշտպանում է աշխարհում ամենաթանկը՝ ՀՀ անկախությունը։

Անկախությունը քաղաքականություն որոշելու սուվերեն իրավունքն է։ Քաղաքականության պատմության մեջ անկախությունը միշտ և ամենուրեք այս իմաստն ունի։ Ցավոք՝ որոշ տգետներ բազմակի կախվածությունը փորձում են նույնացնել անկախության հետ, ինչը սխալ է և կարող է այլասերել հանրային պատկերացումները անկախության մասին։

Ի սեր ճշմարտության հարկ է ասել, որ 1991-ին Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի «Այո» քարոզարշավին մասնակցել է 6 կուսակցություն։ Քաղաքական ուժերի մեծ մասը չեն մասնակցել արշավին։ Այսօր էլ քաղաքական համայնքում կան անկախությունը բազմակի կախվածությամբ փոխարինող տգետներ կամ սրիկաներ։

Անկախության համար հայ ժողովրդի պայքարը Սեպտեմբերի 21-ով չի ավարտվել, դեռ անելիք կա, անկախության համար պայքարն այսօր էլ շարունակվում է։ Եվ կա հույս, որ մի օր լիակատար հաղթանակով կպսակվի, ՀՀ-ն լիարժեք անկախ կլինի։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Սեպտեմբերի 21-ով ծնված ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը։ Փառք անկախության պայքարի նահատակներին, նվիրյալներին և պայքարի ջահը վառ պահողներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն

Ձեզ գուցե հետաքրքրի