Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 21-09-2025

ԱԱԾ տնօրենն ով ա, որ կարողանա գերիներին Բաքվից հետ բերի․ հարցում

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Սիմոնյանը Բաքու է մեկնել Gulfstream G450 ինքնօաթիռով, որը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար։ FlyOne ընկերությանը պատկանող օդանավը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Թռիչքը տեւել է 50 րոպե։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-ից 21-ը կգտնվի Բաքվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը Բաքվից գերիների հետ վերադառնա»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ իշխանությունը քայլեր անում է այդ ուղղությամբ։

«Բայց ինքն ով ա, որ բերի, թե նախագահը բերի կամ չգիտեմ»,- պատասխաեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ դա անհնարին համարեց։ «Ոչ հնարավոր չի, քաղականությամբ առաձնապես չեմ զբաղվում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Բաքուն չի ցանկանում գերիներին ազատել։ «Ոչ հնարավոր չի, որովհետև Բաքուն տրամադրվածություն չունի գերիներին ազատելու ոչ մի դեպքում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո