Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 14:04 20-09-2025

Եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ, պետակակենտրոն ծիրին. Փաշինյան

Մեզ համար ցավ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում, մեծ ցավ է, իրոք, բայց սա է օրենքի և իրավունքի դիկտատուրան։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ուժեղ ժողովրդավարական պետություն է, և պետք է չփորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և նրա վճռականությունը։

Ընդ որում՝ նաև արքեպիսկոպոսները, ինչպես բոլորը, իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել՝ երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ, բայց պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքը և իրավունքը արհամարհվել են, ու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ ՀՀ-ում կա օրենքի դիկտատուրա և լինելու է։

««Վեհարանը վեհին» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է, և այս հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է, և՛ չի առնչվում։

Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է ըստ էության որպես Հայաստանի պետական ինստիտուտ, ստեղծվել է Տրդատ Մեծ արքայի որոշմամբ։

Առիթ ունեցել եմ ասելու, որ Հայ առաքելական եկեղեցին, որ մինչև 372 թվականը և 301 թվականից հետո ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո էր հայտնվել, 372-ին ընդհանրական եկեղեցուց անկախություն է ստացել կրկին պետական որոշմամբ, երբ Պապ թագավորը վերացրել է հայոց եպիսկոպոսապետին Կեսարիայի մետրոպոլության, այսինքն՝ բյուզանդական կայսրության կողմից նշանակելու ավելի վաղ ձևավորված ընթացակարգը, և Պապ թագավորի որոշմամբ եպիսկոպոսապետին սկսել են ընտրել Հայաստանում, այն ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել։

Այսինքն՝ իր ստեղծման առաջին օրերից ու դարերից Հայ առաքելական եկեղեցին եղել է և պիտի լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ, բայց մեր պատմական դժբախտության բերումով Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1724 տարիների մեծ մասը անցկացրել է հայոց պետականության բացակայության և կամ ծայրահեղ թուլության պայմաններում, և այս հանգամանքներում ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ ինքը դա չի ասում մեղադրական ենթատեքստով, քանի որ հասկանալի է, որովհետև Հայ առաքելական եկեղեցին մեր պետության չգոյության պայմաններում մեր ժողովրդի ձայնն ու շահերը կայսերական ատյաններում բարձրաձայնելու և պաշտպանելու գործառույթ է ունեցել իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում:

«Այստեղ մեր եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է»:- ընդգծեց վարչապետը՝ նկատելով, որ խնդիրն այն է, որ մեր եկեղեցու, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են Խորհրդային Միության շրջանում և նրա սրատես հայացքի ներքո։

«Բայց սա պրոբլեմի ամբողջ նկարագրությունը չէ, որովհետև դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու:

«Եվ մենք այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։ Այլ տարբերակ պարզապես չկա, Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա․ ինչքան շուտ՝ այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր, առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ»,- ընդգծեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ