Ներքին 1 տարի առաջ - 17:34 18-09-2025

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։
Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։

Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի