Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:27 18-09-2025

Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վերջապես Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը։

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։

Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև` բարձրակարգ հյուրանոցային համալիր, փակ մարզադաշտ, հանրակրթական դպրոց, սպորտային մարզասրահ, լողավազան, գիշերակացի հանրակացարան, ֆուտբոլային ակադեմիա, 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։

Նկարը գեներացված է AI-ով: Նախագիծը շուտով»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է