Արտաքին 1 տարի առաջ - 18:12 17-09-2025

Գազայում 50-ից ավելի մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Սեպտեմբերի 17-ի լուսաբացից ի վեր, ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների, իսրայելական ուժերի կողմից սպանվել է 51 պաղեստինցի, այդ թվում 38-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական բանակի կողմից ինտենսիվ ռազմական էսկալացիայի ֆոնին Գազա քաղաքի մեծ մասում անջատվել են հեռահաղորդակցության և ինտերնետային ծառայությունները։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը դիտավորյալ խափանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձերը՝ վառելիք մատակարարել Գազայի հիվանդանոցներ։

«Օկուպացիայի կողմից հիվանդանոցային գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման խափանումը նշանակում է առողջապահական ծառայությունների լիակատար դադարեցում։ Վառելիքի ճգնաժամը սպառնում է փակել կենտրոնական թթվածնային կայանը և դադարեցնել շտապօգնության մեքենաների աշխատանքը, ինչը լուրջ առողջապահական և հումանիտար աղետ է», – նշվել է հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև դատապարտել է Իսրայելի կողմից առ-Ռանտիսիի մանկական հիվանդանոցի թիրախավորումը։ Հիվանդանոցում բուժում են ստանում քաղցկեղով, երիկամների հիվանդությամբ, շնչառական հիվանդություններով և մարսողական խանգարումներով երեխաներ, այդ թվում՝ նորածիններ: Հաղորդվում է, որ հարձակումը հիվանդների գրեթե կեսին ստիպել է ընդհատել բուժումը և լքել հիվանդանոցը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը