Ներքին 1 տարի առաջ - 15:37 17-09-2025

ՔՊ-ական պատգամավորը որոշել է մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան

Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հիացմունքով նշելով որ ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ իր կրած ձեռագործ բրոշի վերաբերյալ։ Իսկ վերջում պատգամավորը շեշտել է, որ այն իրեն նվիրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի արև-աղջիկ»։



Երեկ Մարիամ Աբրահամյանը անդրադարձել է ՔՊ-ականի հրապարակմանը և ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը։

Նախորդ հրապարակման հետ կապված ցանկանում եմ պարզաբանել։
ՔՊ-ական պատգամավորի հետ նկարված 13-ամյա արցախցի աղջկա մայրը քիչ առջ կապվեց ինձ հետ և պատմեց իրականությունը։

Գարնանը Արտաշատի նկարչական խմբերից մեկը մասնակցել է մրցույթի, որի արդյունքում հաղթողներից մեկը ճանաչվել է այդ արցախցի աղջիկը։ Ճանաչողական այցի նպատակով հաղթողներին հրավիրել են Ազգային ժողովի շենք, որտեղ նախապես իրենց հանձնարարվել էր պատրաստել հուշանվեր։ Ազգային ժողովում պատգամավորները ելույթներ են ունեցել, որից հետո հաղթող երեխաները հանձնել են իրենց պատրաստած հուշանվերները` չճանաչելով նույնիսկ ում են նվիրում։

Քպ-ական ատգամավորուհին որոշել է հենց այդ նկարն օգտագործել ու հենց այս պահին այն հրապարակել՝ փորձելով մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան։

Այսպիսով՝ իշխանությունը, սեփական դիրքերը պահպանելու համար, պատրաստ է նույնիսկ ոտնահարել երեխաների իրավունքները։
Աղջկա մայրը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և խոստացել է կապ հաստատել պատգամավորի հետ ու պահանջել ջնջել լուսանկարը։

Իմ հերթին ես ևս ջնջում եմ նախորդ գրառումը, որպեսզի անչափահաս աղջիկը ավելորդ կերպով չթիրախավորվի»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները