Ներքին 2 տարի առաջ - 13:57 19-04-2024

Հայաստանը մի մարմին է, ոչ թե կտրտած պիցցա. Փաշինյանի մանիպուլյացիայի հետքերով

Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Եթե դուք ապրում եք Հայաստանի ամենահարավում, Շվանիձոր գյուղում` Ոսկեպարից 600կմ հեռու, կամ ամենաարևմուտքում՝ Անի Պեմզայում, միևնույն է Տավուշի տարածքների և Տիգրանաշենի հարցը վերաբերում է նաև ձեզ։

Դա ոչ միայն տրամաբանական է ու ճիշտ, այլև ամրագրված է Սահմանադրության 205-րդ հոդվածով, երբ Հայաստանը պատերազմ է գնում բոլոր շրջաններից է զորակոչը և բոլորը բոլորի համար են կռվում։
Էնպես, որ եթե դավաճանը գնում ա, փակ հանդիպումներ է ունենում գյուղացիների հետ՝ լավ իմանալով, որ սենց բանաժ-բաժան անելով հեշտ ու հանգիստ կարող է անտեղյակ մարդկանց ֆռցնել, սպառնալ, ուժ ցուցադրել, ապա թե՛ Տավուշի բնակիչները, թե՛ Հայաստանի մյուս քաղաքացիներին հավասարապես է վերաբերվում այս հարցը։

Հայաստանը մի մարմին է, ոչ թե կտրտած պիցցա որ, որ կտորից դավաճանը ուզի ծամի։
Էնպես, որ Տավուշի հարցը միայն տեղի գյուղերի ուսերին չի, ինչպես նաև միայն նրանց որոշելով չի, Հայաստանի տարածքային փոփոխությունները վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու։

Այդուհանդերձ, տեղի բնակիչների կամքն ու դիմադրությունն է այն ուժը, որը տարածվում է ամբողջ Հայաստանով մեկ ու զսպում բոլորիս հանդեպ դավաճանությունները, որքան էլ որ դավաճանները բաժանիր, որ հանձնես մեթոդով ուրանան ողջ Հայաստանին։

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը և Քաղաքացիական պայմանագիրը չեն ներկայացնում Հայաստանի քաղաքացուն, դա ոչ միայն Արցախի, Գորիս-Կապանի, Շուռնուխի, Սև լճի պատմություններով է ապացուցվել, այլևս օրերս Սամվել Վարդանյանի հանդեպ խոշտանգումով։ Էնպես, որ նա չի, որ պիտի գա մեզ հետ հանդիպի ու ասի, թե ինչ պիտի արվի Հայաստանի տարածքների հետ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․