Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 09:35 17-09-2025

Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար

«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր, նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։

«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Ծրագրի շնորհիվ վերազինվել է խոհանոցը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ընդլայնել արտադրական ծավալներն ու ապահովել ավելի շատ վաճառքներ:



««Արվեստարան» ՀԿ–ն սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Նման կազմակերպությունները քիչ են, որոնք հաշվի են առնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու կարևորությունը, առավել ևս` աշխատանքային պրոցեսում ինտեգրվելու կարևորությունը։ Իսկ նման կազմակերպությունները, ինչպիսին է «Արվեստարանը», շատ կարևոր քայլ է ձեռնարկել այս ուղղությամբ»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Սկզբում դժվարությունները շատ էին. շատ դժվար էր հմտություն փոխանցելը, բայց հիմա արդեն տղաները բավականին մեծ ինքնուրույնություն ունեն։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի միջոցով մենք կարողացանք մի մեծ քայլ առաջ գնալ, որովհետև մենք չունեինք համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանայինք այդ պրոդուկտները ստանալ և ամեն ինչը ձեռքով էինք պատրաստում։ Նմանատիպ աջակցությունները մեզ շատ-շատ մեծ թևեր են տալիս ու մենք էլ սկսում ենք մեծ ոգևորությամբ առաջ գնալ»,- նշել է «Արվեստարան» ՀԿ հիմնադիր Հասմիկ Թանգյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը