Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 13:36 23-12-2023

Դատախազության և «Ճախրուկ»-ի՝ հատուկ կարիք ունեցող սաների միջև շախմատի առաջնություն է կազմակերպվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալներն ու Դատախազության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Այցի շրջանակում Դատախազության աշխատակիցների և չափահաս «Ճախրուկների» միջև անց է կացվել շախմատի մրցույթ, որին մասնակցել է նաև գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:

Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը և Կենտրոնի հիմնադիրները Դատախազության աշխատակիցներին են ներկայացրել Կենտրոնի գործունեությունը, Կենտրոնի սաների կողմից՝ կավից և փայտից պատրաստված ձեռքի աշխատանքները:

Աննա Մխիթարյանը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ Դատախազության աշխատակիցների այցը Կենտրոն, շախմատի մրցույթ անցկացնելու գաղափարը և շնորհակալություն հայտնել Աննա Վարդապետյանին՝ «Ճախրուկների» հետ 2017 թվականից սկսած բարեկամության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով