Ներքին 1 տարի առաջ - 19:48 16-09-2025

ՆԳ նախարարությունը ձեռք է բերել ԱԲ-ով հրահանգներ կատարող ԱԹՍ-ներ

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։

Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։

Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։

Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, ինչպես նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների և դրանց իրավաչափության ապահովման համար ևս կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։

Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ՝ Օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը և կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացներին իրազեկելու հնարավորություն։

Առաջիկայում նման դասընթացները նախատեսվում է անցկացնել նաև Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։

ՆԳ նախարարությունը, իրացնելով ներքին անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն, մշտապես կարևորում է վերապատրաստումների ու դասընթացների միջոցով Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում